Search
Close this search box.

Անունը Արջուկ ենք դրել, նա կառավարական առանձնատների տերն ու տիրականն է. Փաշինյանը՝ Ջավախքում իրեն նվիրած շան մասին

«Առանձնահատուկ ջերմ ողջույններ եմ հղում ջավախահայությանը եւ ներողություն եմ խնդրում, որ այս անգամ չստացվեց այցելել Ջավախք: Նախորդ անգամ անմոռանալի այց էր, ուղղակի տպավորությունները երբեք չեն մարի»,- Թիֆլիսում հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երբ վարչապետը հիշեցրեց, որ նախորդ այցի ընթացքում շնիկ է նվեր ստացել, պարզվեց, որ նվիրողը եւս դահլիճում է.

«Հիմա ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Արջուկը (Արջուկ ենք դրել անունը) հիմա Կոնդի կառավարական առանձնատների տերն ու տիրականն է: Ամբողջը գտնվում է նրա վերահսկողության տակ»,- կեսկատակ հայտարարեց Փաշինյանը: