Search
Close this search box.

Հայ մասնագետները փրկել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հղի կնոջ կյանքը

Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից:

Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան բժիշկներն` իրականացնելով կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներարգանդային թոքաբորբ, միացվել է շնչառական ապարատի:

Հետազոտության արդյունքում մոր մոտ հաստատվել է երկկողմանի ծանրագույն սուբտոտալ թոքաբորբ և մեծահասկների Ռեսպիրատոր Դիստրես համախտանիշ:

34-ամյա կինը` Վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով երկու շաբաթ, լավացմամբ դուրս է գրվել և գտնվում է այժմ ծննդատանը երեխայի հետ միասին: