Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրապարակում է Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդությունների մասին որոշումը:

Հիշեցնենք՝ դատավորը խորհրդակցական սենյակ էր անցել փետրվարի 25-ին: Երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի հանդեպ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին կարճվել է «7-ի գործով» անցնողների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի հանդեպ քրեական հետապնդումը: Պաշտպանները պնդում էին՝ այն, ինչի համար մեղադրվում է Ռ. Քոչարյանը (սահմանադրական կարգի տապալում), 2008թ. հանցագործություն չի համարվել: Մեղադրող կողմն էլ հակադարձում էր, որ հանցագործություն է համարվել՝ առանձնացված հոդվածի տեսքով: