Search
Close this search box.

Կառավարության նոր որոշումը՝ հայ-իրանական սահմանի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի n 197-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրվել:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ» բառերով.

2) 1-ին ենթակետում՝

ա. «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ա1» պարբերությամբ.
«ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է կառավարության որոշման մեջ: