Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջարդեր Թուրքիայում. սիրիացիներին վտարում են տներից

Սիրիական Իդլիբում իրավիճակի սրումը Թուրքիայում անկարգությունների ալիք է հրահրել:

Երկրի հարավում արդեն երրորդ օրն է, ինչ արմատական տրամադրված տեղի բնակիչները ջարդեր են իրականացնում այն տարածքներում, որտեղ բնակվում են Սիրիայից եկած փախստականները: Նրանք, ում պատսպարել են երկրում, «թույլ չտալով» տեղափոխվել ԵՄ երկրներ ՝ Թայիփ Էրդողանի ստորագրած համաձայնագրի շրջանակում:

Այսօր համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում ատելությունից կուրացած ամբոխը, վանկարկելով «Թուրքիան թուրքերի համար» և այլ հակաիրիական կարգախոսներ, ջարդեր է իրականացնում Կահրամանմարաս նահանգի Էլբիստան քաղաքում:

Տեղի ունեցածից արդեն «հրաժարվել է» «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որին մեղադրում են անկարգությունների կազմակերպման մեջ:

Նրանք հայտարարել են, որ «որևէ կապ չունեն» Էլբիստանում տեղի ունեցածի հետ և որ քաղաքում «անկարգություններ են կազմակերպել զայրացած սովորական քաղաքացիները»: