Search
Close this search box.

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրություն. միանգամից չորս հետախուզվող է հայտնաբերվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, յուրացման կամ վատնման՝ 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, գույքի դիտավորությամբ վնասման, սպառնալիքի, ծեծի եւ ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, թմրանյութի իրացման, անզգուշությամբ մահ պատճառելու ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 8-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: