Search
Close this search box.

Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները չեղարկվել են

«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Վերադարձվել է տոմսերի զգալի քանակը։ «Հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին՝ խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները: Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրությունում: