Search
Close this search box.

Կորոնավիոուսով վարակվման դեպք է հաստատվել Ռուսաստանի քաղաքացու մոտ

Կորոնավիոուսով վարակվման դեպք է  հաստատվել Ռուսաստանի քաղաքացու մոտ, որը Իտալիայից էր ժամանել ՌԴ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները, քաղաքացին Ռուսաստան է ժամանել «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռով: Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ: Համաճարակաբանները նրա վիճակը  գնահատել են բավարար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Երկու հիվանդներն էլ Չինաստանից էին ժամանել Ռուսաստան:

Ավելի վաղ վարչապետ Միշուստինի հանձնարարականով Ռուսաստանը փակել էր Չինաստանի հետ սահմանը: