Search
Close this search box.

Թունավորում շմոլ գազից. հիվանդանոց են տեղափոխվել նույն ընտանիքի երեք մանկահասակ երեխաները

Փետրվարի 29-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երեխաների տատը հայտնել է, որ թոռնիկները թունավորվել են լոգարանում՝ գազի արտահոսքի հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր: