Search
Close this search box.

Ովքե՞ր են դիմակ արտահանել Հայաստանից. պաշտոնական

ՏՄՊՊՀ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բժշկական դիմակների, հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների վերաբերյալ խնդրին: Նա հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում ոչ խոշոր վաճառողների կողմից:

«Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, դրանք արտահանել են այլ ընկերություններ, որոնք գնել ու արտահանել են: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել, այսինքն՝ էն տեղեկատվությունը, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում, այո՛, կա գնի բարձրացում»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, խնդիրն առաջացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, բայց այսօր, ըստ պաշտոնյայի, դրանք առկա են դեղատներում: