Search
Close this search box.

«Զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։

Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին’ զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։

Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»։