Search
Close this search box.

Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին: