Search
Close this search box.

Մնացական Բիչախչյանը՝ տունը վարձակալության հանձնած սեփականատերերին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ֆեյսբուքով ստացել ենք նամակ քաղաքացուց (բազմաթիվ են այս հարցով նամակները), ով տեղեկացնում է, որ բնակվում է վարձակալության հիմունքներով: Աշխատանքի ընդունվելու համար գործատուն պահանջում է ՀՀ հաշվառման հասցե, սակայն սեփականատերը չի թույլատրում, որպեսզի գրանցվի ըստ բնակության վայրի:

ՀԱՐԳԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ
Եթե ձեր բնակարանները տրամադրում եք վարձակալությամբ, ստանալով շահույթ, մի սահմանափակեք նաև բնակչի ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը: Բազմիցս տեղեկացրել ենք, որ այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Ավելին, որպես սեփականատեր ցանկացած ժամանակ կարող եք հանել նրան հաշվառումից»։