Search
Close this search box.

Լֆիկն արհամարհում է Առողջապահության նախարարության հորդորը

Հայասատանում կորոնովիրուսով հիվանդացածության դեպքի արձանագրումից հետո մարդկանց մոտ խուճապ է առաջացել: Շատերը ձգտում են տանից դուրս չգալ գոնե առաջիկա օրերին և հենց այս տրամաբանությամբ է բացատրվում սուպերմարկետներում, և հատկապես «Երևան սիթիներում» իրարանցումն ու առևտրի ծավալների շեշտակի մեծացումը: Մարդիկ մի քանի օրվա համար սնունդ են գնում,  և այս իրավիճակում  ArmLife.am-ի ունեցած տեղեկություններով՝ հատկապես «Երևան սիթի»  աշխատողներն են հայտնվել անհավասար վիճակում:

Բանն այն է, որ մարդկանց մեծ հոսքին զուգահեռ՝ աշխատողները՝ վարակիչ ու գրիպանման հիվանդություններից պաշտպանվելու համար, ցանկանում են  բժշկական դիմակներով աշխատել, սակայն «Երևան սիթում»  արգելել են հաճախորդների հետ շփվել դիմակներով: Աշխատողները նեղսրտած են, բայց աշխատանքը չկորցնելու համար ստիպված են աշխատել շեֆերի հրահանգով, մինչդեռ Սամվել Ալեքսանյանին հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ հենց Առողջապահության նախարարությունն է գրեթե ամենօրյա ռեժիմով կոչ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին կրել դիմակներ և հետևել անձնական հիգենայի կանոներին՝ անգամ աշխատանքի վայրում:

ArmLife.am