Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացու առողջական վիճակից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։

Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում:

Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ։