Search
Close this search box.

Արգելվել է Վրաստանից փոստով դիմակ ուղարկելը

Ցանկացած տեսակի ու քանակի բժշկական դիմակներ փոստի միջոցով արտերկիր ուղարկելն արգելվել է:

Տեղեկությունը տարածել է «Վրաստանի փոստ» ընկերությունը:

Ընկերությունը զգուշացնում է, որ կարգը հաշվի չառնելու ու դիմակներ ուղարկելու դեպքում փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ քաղաքացուն ուղարկելու դիմաց վճարած գումարը հետ չի վերադարձվի:

Կազմակերպությունը չի հստակեցրել՝ հատկապես ինչ նպատակով է արգելվել դիմակներ ուղարկելը: Նոր կարգն ուժի մեջ է մտել նախօրեին՝ փետրվարի 27-ին:

Վրաստանում նոր կորոնավիրուսի ի հայտ գալով՝ բժշկական դիմակների դեֆիցիտ է երկրի բոլոր դեղատներում, հայտնում է aliq.ge-ն: