Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին տեղափոխում մեկուսացման կենտրոն

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է, նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում։

«Վերջին տվյալներով, քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, այս պահին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է բարձր ջերմություն: Ասեմ, որ նրա կնոջ մոտ վիրուսի հետ կապված թեստը բացասական է ցույց տվել»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել: