Search
Close this search box.

Որտեղ են մեկուսացվել կորոնավիրուսով վարակված տղայի հետ ՀՀ ժամանած որոշ ուղևորները

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին մեկուսացնում են հատուկ նախապատրաստված հյուրանոցում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել է Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։

«Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա ինքն էր դիմել բժշկի, նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։