Search
Close this search box.

ՖՈՏՈ. 46-ամյա նախկին մոդելն ամուսնու հետ ինտիմ լուսանկար է ցուցադրել

Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավար և նախկին սուպերմոդել Հայդի Քլումն ամուսնու հետ ինտիմ լուսանկար է ցուցադրել: Հրապարակումը հայտնվել է նրա Instagram-օգտահաշվում:

Կադրում 46-ամյա Քլումը պատկերված է անկողնում՝ ամուսնու, Tokyo Hotel խմբի 29-ամյա կիթառահար Թոմ Քաուլիցի հետ: «Իմ օրը ուշ սկսվեց: Սիրում եմ քեզ, Թոմ»,- լուսանկարը մակագրել է մոդելը:

Քլումի բաժանորդները հավանել են նոր հրապարակումը: «Մաղթում եմ ձեզ երկար երջանիկ կյանք», «Երևի նա իրեն դրախտում է զգում», «Դուք շատ գեղեցիկ զույգ եք, երջանիկ եղեք», գրել են նրանք մեկնաբանություններում:

Առաջին անգամ չէ, որ Հայդի Քլումը բաժանորդների հետ կիսվում է անկեղծ լուսանկարներով: Օրինակ, 2019-ի օգոստոսին նա կեցվածք էր ընդունել թոփլես՝ Թոմ Քաուլիցի դիմաց: Երկրպագուները սոցցանցերում քննադատել էին նրան վուլգար պահվածքի համար: «Դա ինձ համար արդեն չափազանց է: Ես այլևս նրա հետևորդներից չեմ»,- գրել է նրանցից մեկը: