Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոզա Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ, նրանց փոխանցում Գագիկ Ծառուկյանի զորակցությունը: «Տարիների հեռավորությունը փոքր ինչ թեթևացնում է, բայց երբեք մոռացության չի մատնում վիշտը: Ծառուկյան ընտանիքը մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,- ոճրագործությունը վերապրած ընտանիքների հետ հանդիպմանն ասել է Ռոզա Ծառուկյանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր ևս նրանք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստացել: