Search
Close this search box.

Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը տկարության պատճառով չի մասնակցել իտալական Սարդինիա համայնքի Սան Ջովաննի տաճարում ծրագրված պատարագին։ Տեղեկությունը հայտնում է Associated Press–ը։

ԶԼՄ–ի տեղեկություններով` 83-ամյա հայրապետը, չնայած երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիպել է ծխականների հետ, համբուրել ու սեղմել շատերի ձեռքը։ Հրապարակում ավելի քանի 12 հազար մարդ է հավաքված եղել։

Նրանց մեծ մասը պաշտպանիչ դիմակներով են եղել։

Հռոմի պապի հիվանդության մասին առավել ստույգ տեղեկություններ դեռ չկան։

Ավելի վաղ հայրապետն իր աջակցությունն էր հայտնել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածներին, ինչպես նաև նրանց բուժմամբ զբաղվող բուժաշխատողներին։