Search
Close this search box.

Իրանի փոխնախագահը վարակվեց կորոնավիրուսով, իսկ նախկին դեսպանը մահացավ. վերջին տվյալները

Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբտեկարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է «Ինտրֆաքսը», ավելի վաղ «Covid-19» կորոնավիրուսով վարակվել են Իրանի առողջապահության փոխնախարարն ու երկու պատգամավորներ։

Իսկ Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից,  հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դիվանագետին նախօրեին տեղափոխել էին Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի վարակը:

Նշվում է, որ նախկին դեսպանը վարակվել էր Ղոմ քաղաքում:

Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, որոնցից 26-ը՝ մահվան ելքով: