Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքապետի աշխատողն ասում է՝ տար տուր մանկատուն, գնա աշխատի». երեք երեխաների մայր

«Երեկվանից սոված-ծարավ էստեղ կանգնած եմ էրեխեքիս հետ, ոչ մեկ չի իջնում, Փաշինյանը գոնե իջնի՝ տեսնի ինչի՞ եմ էստեղ: Վարձով եմ ապրում, ամուսինս գողության փորձի համար ազատազրկված է, երեք անչափահաս երեխա ունեմ, ո՞նց պահեմ: Տնից հանում են: Ես ամուսնուս ազատությունն եմ ուզում, որ իր երեխեքին պահի…»,- կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն էր բարձրացրել սոցիալական ծանր կացության մեջ գտնվող կինը:

«Ամուսնուս գողության փորձի համար նստացրեցին, հետինը փախել է, ինքը՝ նստել, ինչի՞ համար: Արդարությո՞ւն է՝ թո՛ղ երկուսն էլ նստեին, խի՞ են մեկին փախցրել, մյուսին նստացրել՝ երեք երեխի վիզը ծուռը թողել»,- ասում էր կինը:

Նրա խոսքով՝ 1 տարի է ինչ ամուսինն անազատության մեջ է, բայց դատախազը 6,5 տարի է պահանջում. «Աղաչում եմ դատախազին, ասում է՝ չէ, ինքն իր պատիժը պիտի կրի: Դե թող իջնեն, փող տան, տանեմ իմ երեխուն կերակրեմ… Սոցապ եմ գնում՝ փարոս չեն տալիս, ասում են մարտին կգաս, փարոսդ կստանաս՝ 30 հազար դրամ: Ես 30 հազարով ո՞նց 3 երեխա պահեմ: Քաղաքապետի աշխատողն ասում է՝ տար տուր մանկատուն, գնա աշխատի: Թող իրա եթիմին տանի քցի մանկատուն, ես խի՞ պիտի իմ երեխուն մանկատուն տանեմ… Երեկ թաղապետարանից եկել, ասում են՝ էս ինչ պայմաններում ես երեխեքիդ պահում: Ցուրտ ա, երեխես հազում ա, արյունը ցածր, բժիշկն էլ ասում ա՝ տավարի մսով ճաշ տուր, որտեղի՞ց տամ»,- պատմում էր երեք երեխաների մայրը: