Search
Close this search box.

Ադրբեջանում 20 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի. Վրաստանը փակեց վրաց-ադրբեջանական սահմանը

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի. «23 մարդ, որոնք գտնվել են Իրանի այն տարածքներում որտեղ կորոնավիրուս է տարածված, տեղափոխվել են կարանտինային գոտի: Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի առաջին դեպքից հետո, Թբիլիսին երկու շաբաթով փակել է վրաց-ադրբեջանական սահմանը:

ArmLife.am