Search
Close this search box.

Սասուն Միքայելյանն անցավ գործի

ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լեդի Հակոբն այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։

Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ տվեցին այցին։ Տիգրան Բաղդասարյանն ասաց. «Դե, ոնց ընտրվել էր, չէր եկել ստեղ, առաջին անգամ էր բաժանմունք գալիս»։ Մուկուչ Սափեյանն ասաց, թե տարածքայինի ղեկավարն է փոխվել, եկել էր նորին ներկայացնելու։

Ի դեպ, նախկին ղեկավարն ինքը՝ Սափեյանն էր, որ ԵԿՄ վարչության անդամ է դարձել եւ ասում է, որ 2 գործը համատեղելու իրավունք չունի։