Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կորոնավիրուսը` հայերի համար նոր բիզնես

Չինաստանում ամիսներ առաջ բռնկված կորոնավիրուսը չի նահանջում և արդեն տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում: Կորոնովիուսից արդեն մահվան դեպքեր են գրանցվել Ասիայում, Եվրոպայում, մեր հարևան Իրանում:

Իրանում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելուց հետո Հայաստանում տագնապն ավելի շատացավ։ Դեղատներում բժշկական դիմակներ գրեթե չկան, իսկ, եթե կան էլ, ապա դրանք վաճառվում են 150-200 դրամով՝ 30-50 դրամի փոխարեն։
Այս վիճակից օգտվում են նաև ՀՀ քաղաքացիները։ Ովքեր ժամանակին գնել են ցածր գնով դիմակներ, հիմա դրանք list.am կայքով վաճառում են 150-300 դրամով։

Օրեր առաջ էլ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը հորդորել էին չստեղծել արհեստական պանիկ իրավիճակ, ինչպես նաև օգտվելով առիթից չծախել դիմակներն անհամեմատ բարձր գներով։