Search
Close this search box.

Պաշտոնապես հաստատվեց. Կորոնավիրուսը հասավ Վրաստան

Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին լրագրողների հետ կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Վարակված անձը միջին տարիքի քաղաքացի է, որն Իրանից նախօերին ժամանել է Վրաստան:

Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ վարակվածին անմիջապես տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այլ անձանց հետ չեն կապվել: «Մարդը, ում մոտ հաստատվել է վարակը, այսօր գրեթե կլինիկական առողջ վիճակում է: Նրա մոտ կա վիրուսի շրջանառություն: Ընդհանուր առմամբ, դեպքերի 82% -ում այս հիվանդությունն ընթանում է մեղմ ձևով», -ասել է առողջապահական գերատեսչության ղեկավարը: Ներկա պահին Թբիլիսիի հիվանդանոցում 14 մարդ հիվանդ է հոսպիտալացված բարձր ջերմությունով: Նրանցի 11-ը Վրաստանի քաղաքացի են, մյուսները Չինաստանի և Իրանի: