Search
Close this search box.

Facebook-ը կարգելի կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդները

Facebook-n արգելում է մտցնում գովազդների համար, որոնք խոստանում են պաշտպանել կամ բուժել կորոնավիրուսի վարակը, Business Insider-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ արգելքը կտարածվի այն գովազդների վրա, որոնք «կորոնավիրուսի վարակից պաշտպանություն կամ բուժում են երաշխավորում» եւ օգտատերերի շրջանում անհանգստության զգացում են տարածում` հայտնելով, որ COVID-19-ի դեմ ապրանքները կարող են չբավարարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ պայքարելու է նոր կորոնավիրուսների վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման դեմ եւ խոստացել էր հեռացնել կեղծ հայտարարություններով կամ դավադրության տեսություններով քոնթենթը սոցցանցից:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզեցին հիվանդության պատճառը. դա նոր կորոնավիրուսն էր:

ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարեց եւ պաշտոնական անվանում տվեց հիվանդությանը` COVID-19: Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 78 հազարը, մահացել է 2715-ը, գրեթե 30 հազար մարդ ապաքինվել է: