Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը կալանավորեց ՀՀ ՊՆ փոխգնդապետին

Երեկ՝ փետրվարի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, սակայն Վաղարշապատ քաղաքում բնակվող 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանի նկատմամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մ. Կյուրեղյանը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» (ժողովորդին հայտնի Միլիցեքի բանտ) քրեակատարողական հիմնարկ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել էր Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Վերջինս կասկածվում էր փետրվարի 22-ին իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի: Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին: Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել էին Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Սպանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել էր զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել էր, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ: Նա նախկինում եղել էր դատապարտված՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: