Search
Close this search box.

Ինչ է կատարվում Իրանում՚ նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի: Իրանական ԻՌՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանում մահվան դեպքերը 15-ն են:

Իրանում կորոնավիրուսի տարածման մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին ստացվել փետրվարի 19-ին: Առաջին դեպքերը գրանցվել էին Ղոմ քաղաքում:

Հայաստանը սահմանափակեց հաղորդակցությունն Իրանի հետ: Ցամաքային ճանապարհը մնաց բաց բացառապես բեռնատարների համար, որոնց վարորդներն անցնում են խիստ հսկողություն, օդային ուղիները բաց են հայրենադարձվողների և պաշտոնատար անձանց համար: