Search
Close this search box.

Լեգենդի նշանակումը. նախագահը հրամկազմին է ներկայացրել Ջալալ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: