Search
Close this search box.

Պն-ն նոր գործընթաց է սկսել․ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պն-ն նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք պատերազմ են անցել, թե վկայականները ձեռք են բերել անօրինական ճանապարհով: Մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այս օրերին տարբեր զինկոմիսարիատներում ստուգում է այդ վկայականները:

Ըստ էության, այդ վկայական ունեցող անձինք բազմաթիվ արտոնություններից են օգտվում, եւ հիմա ՊՆ-ն ստուգում է՝ հասկանալու համար, թե արդյոք արտոնություններից օգտվողները համապատասխան օրինական վկայականներ ունեն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հանձնաժողովը նոր չի ստեղծվել, եւ նպատակն է ստուգել պատերազմ անցած անձանց վկայականները՝ հնարավոր թերությունները, բացթողումները բացառելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։