Search
Close this search box.

Չինաստանից ժամանած հայ աղջիկը լուրջ ահազանգ է հնչեցնում

Լիլիթ Ղազարյան օգտատերը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։

Միակ ստւգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ Կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն մենք բոլորս պոտենցյալ վիրուսակիրներ ենք:

Հայաստանում՝ օդանավակայան հասնելուն պես գոնե Չինաստանից ժամանած յուրաքանչյուր ուղևորի հիվանդանոց էր պետք տեղափոխել՝ հենց օդանավակայանից՝ համալիր բուժզննում անցնելու նպատակով, ջերմությունը չափելը նույնն է, թե ոչինչ չանել վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար:

Գուցե շուտով ՀՀ առողջապահությաn նախարարությունն ու մնացած կառույցները լուրջ միջոցառումներ կձեռնարկեն վերոնշյալի ուղղությամբ, բայց այդ <շուտով>֊ն արդեն ուշ է:

Հ.Գ. <ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ ռեժիմով իրականացնում է ծառայություն։ Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ,-տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։