Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը մինչև դատարան մտնելը դիմեց դրսում հավաքվածներին. ովքեր են եկել դատարանի մոտ՝ սատարելու Սերժ Սարգսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում հավաքված իր աջակիցներին: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք՝ այս անբարենպաստ եղանակին: Հույս կա, որ ՀՀ-ում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար՝ ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից: Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ինչպես հայտարարել եմ միջազգային տարբեր ամբիոններից, ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, որն ինձ ուղեկցելու է մինչև վերջ: Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ»,- ասաց նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանին սատարելու համար դատարանի մոտ են եկել նրա թիմակիցներից Արմեն Աշոտյանը, Էուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հայրապետյանը, ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, Արա Բաբլոյանը, ով լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ եկել է իր ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին սատարելու, իսկ Ռուբեն Հայրապետյանը ընդհանրապես որևէ հարցի չպատախանեց, ասելով, որ հարցազրույցի համար չէ,դատարանի շենքի մոտ եկել: