Search
Close this search box.

Մեծաթիվ ոստիկաններ, ուժեղացված ռեժիմ. Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը:

Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները եւ նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին: