Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուստամ Բադասյանը՝ 6 ամսում 16 հազար դոլար պարգևավճար ստանալու եւ Սերժ Սարգսյանի դատավարության մասին

Այսօր՝ փետրվարի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չբացառեց, որ կարող է մասնակցել քարոզարշավին՝ հավելելով՝ երբ որոշի, արձակուրդ կվերցնի:

Բադասյանը խոսեց նաև 16 հազար դոլարի հասնող պարգևավճար ստանալու մասին՝ հայտարարելով, թե ստանում է այնքան աշխատավարձ ու պարգևավճար, որքան՝ մյուս նախարարները. «Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել»:

Հարցին, թե որքան է կազմել իր պարգևավճարը, նախարարը նշել է, թե հրապարակված է, հայտարարագրում կա նշված:

Նախարարը նշեց, որ 2019 թվականի հայտարարագիրը դեռ չկա, սակայն ձևը շուտով կլինի, կլրացնի, բոլորը կտեսնեն:

Հարցին, թե ինչու է ավելի պակաս ստացել. «Երկու ամիս մի փոքր պակաս է եղել։ Մի փոքր: Կարող են դոլարով, եվրոյով, յուանով ստացվել: Հետաքրքիր վերնագրեր են ստացվում, սակայն դրանից բովանդակությունը չի փոխվում»: