Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 17-օրական աղջնակը կորոնավիրուսից ապաքինվում Է առանց դեղորայքի

Չինաստանում բժիշկները հայտարարել են, որ 17-օրական երեխան, որն այս ամսվա սկզբին ունեցել է կորոնավիրուսի թեստի դրական արդյունք, բուժվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Սյաո Սյաո անունով աղջնակը փետրվարի 5-ին լույս աշխարհ գալուց ընդամենը մի քանի ժամ անց տեղափոխվել է Ուհան քաղաքի մանկական հիվանդանոցի նորածինների բաժանմունք:

Նորածինը ամենաերիտասարդ հիվանդն է, որը մինչ օրս ապաքինվել է Չինաստանում վիրուսից, հայտնում են պետական ԶԼՄ-ները:

Նրան ուրբաթ օրը տուն են բաց թողել նուկլեինաթթուների հայտնաբերման երեք հաջորդական թեստերի բացասական արդյունքները ստանալուց հետո։

Նրա մայրը արդեն ծննդաբերությունից առաջ դրական արդյունք է տվել հիվանդության համար, որն այժմ կոչվում է COVID-19, եւ տառապում էր կրծքավանդակի ծանր վարակից:

«Նորածին աղջնակը ունեցել է շնչառական համակարգի վարակ եւ մի փոքր սրտամկանի վնասվածք»,-ասել է հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքի տնօրենը Զեն Լինգկոնգը։

Քանի որ աղջկա ախտանշանները ակնհայտ չէին, բժիշկները որոշել էին նրան հակաբիոտիկներ չտալ եւ թույլ տալ ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը:

Դոկտոր Զենն ասել է, որ երեխան լիովին վերականգնվել է կորոնավիրուսից, ինչպես նաեւ սրտի հիվանդությունից:

Չինաստանում բժիշկները մտավախություն ունեն, որ վարակը մորից երեխային կարող է փոխանցվել մոր արգանդում: