Search
Close this search box.

Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը. ՌԴ ՊՆ

Կյանքի 96-րդ տարում մահացել է Խորհրդային Միության նախկին պաշտպանության նախարար եւ վերջին մարշալ Դմիտրի Յազովը: Այս մասին tass.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«2020 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեեւիչ Յազովը», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Յազովը ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 8-ին Օմսկի մարզի Յազովո գյուղում։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անվան հետեւակային ուսումնարանը, 1956- ին՝ Մ. Վ. Ֆրունզե անվան ռազմական ակադեմիան, 1967 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ուսումնարանն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով կռվել է Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, երկու անգամ վիրավորվել։