Search
Close this search box.

Ուզում է վարչապետը չէ, Թրամփը գրած լինի, ինձ դա չի հետաքրքրում. Ռուբեն Հախվերդյանը՝ Հայկ Ստվերի երգի մասին

Օրերս Հայկ Ստվերը ներկայացրեց իր՝ «Ասում եմ այո» երգը, որի բառերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Որոշներին այն դուր եկավ, որոշներն էլ մինչև վերջ չկարողացան լսել՝ համեմատելով երգչի նախորդ՝ «Իմ քայլը» երգի հետ։

Նույնիսկ իմքայլականներն էլ խոստովանեցին, որ հեղափոխական երգն ավելի դուրեկան ու սիրելի էր։

Դեռևս հայտնի չէ, թե «Այո»-ի կենտրոնական շտաբը այն որպես քարոզարշավի երգ կընտրի, սակայն ենթադրությունները տանում են դրան։

Երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով բազմիցս կատարել է քարոզարշավային երգեր, հանրաքվեի երգը չի լսել.«Ինչ երգ, ինչի մասին եք խոսում, ո՞վ է երգ գրել։ Ուզում է վարչապետը չէ, Թրամփը գրած լինի, ինձ դա չի հետաքրքրում։ Ես զբաղվում եմ իմ երգերով, ձայնագրություններով։ Զբաղված եմ, խոսելու ժամանակ չունեմ»։

Հարցին՝ արդյոք հանրաքվեին մասանկցելու է, Հախվերդյանը նշեց.«Ի՞նչ հանրաքվե, շատ «փիս» զբաղված եմ»։