Search
Close this search box.

«Աչքի գրիպն» ակտիվացել է. նախազգուշացնում են մասնագետները

Վերջին շրջանում ակտիվացել է, այսպես կոչված, «աչքի գրիպը»՝ վտանգավոր հիվանդություն, որը նախնական փուլում նման է կունյունկիտիվիտին: Գերմանիայի Սանիտարական լուսաբանման դաշնային կենտրոնի մասնագետները հայտնել են, որ վերջին անգամ «աչքի գրիպի» մասշտաբային բռնկում է տեղի ումնեցել 2016 թվականին Բոննում եւ բերել է շնչուղիների, աղեստամոքսային տրակտի եւ աչքերի հիվանդություններով հիվանդացածության զգալի աճի:

Մասնագետների խոսքով՝ հիվանդության նախնական ախտանշանները նման են կոնյունկտիվիտին: Սկզբում մի աչքը կարմրում է, հետո ուռչում, առաջանում է աչքի մեջ օտար մարմնի զգացողություն, քոր, մեծանում է լույսի հանդեպ զգայունությունը: Վարակվելուց հետո ինկուբացիոն շրջանը կազմում է 5-12 օր:

Հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո մարդուն արդեն կարելի է շրջապատողների համար վարակիչ համարել: Հնարավոր է վարակվել ֆիզիկական շփման դեպքում, օրինակ՝ աչքին ձեռք տալով հիվանդ մարդու հետ ձեռքսեղմումից հետո, վարակված մակերեւույթին շփվելուց հետո:

Վիրուսը դեղերի հանդեպ կայուն է եւ բնորոշվում է բարդությունների երկարատեւությամբ: Շատերի մոտ տեսողության մթագնումը պահպանվում է առողջանալուց հետո մի քանի շաբաթ:

Վարակվելը կանխելու համար խորհուրդ է տրվում ձեռքերն առավելագույնը հաճախ լվանալ եւ սենյակների ախտահանում կատարել: