Search
Close this search box.

Նախարար Արայիկ Հարությունյանը՝ դպրոցները փակելու մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ կորոնավիրուսի ներթափանցման վտանգով կամ գրիպի H1N1 տեսակի տարածվածությամբ պայմանավորված` դպրոցները փակելու որոշում այս պահին չկա։

«Մենք խորհրդակցում ենք Առողջապահության նախարարության հետ, նախարարությունը պետք է վարակի տարածվածության մասին տեղեկություն հայտնի, միջնորդություն ներկայացնի, որ մենք դրա հիման վրա որոշում կայացնենք»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը չհերքեց, որ բացակայությունների թիվը ՀՀ առանձին դպրոցներում բավական բարձր է, բայց միջին ցուցանիշն, ըստ նրա, անհանգստացնող չէ։

Հարությունյանը նաև նշեց, որ օրենքով նման կարգավորում չկա, թե բացակայությունների ինչ ցուցանիշի դեպքում են դասերը դպրոցներում դադարեցվում, հետևաբար, նման որոշումներն ընդունվում են երկու գերատեսչությունների քննարկման արդյունքում՝ կախված իրավիճակից։