Search
Close this search box.

Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ

Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14:30-ին: Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 10-15 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը և շտապ օգնության անձնակազմերը: DW պարբերականի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդը ձերբակալվել է:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք վարորդը հավաքվածներին վրաերթի է ենթարկել դիտմամբ, թե՞ պատահաբար: