Search
Close this search box.

Իրանում ավելանում է կորոնավիրուսով մահացածների ու վարակակիրների թիվը

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, գրանցվել է մահվան 12 դեպք: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասիին:

«Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ, նրանցից 12-ը մահացել են»,-ասել է Աբբասին:

Մեկ օր առաջվա տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 43-ն էին, հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին: