Search
Close this search box.

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2592-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 77 150-ի, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է РИА Новости-ն:

Վերջին օրերին ամբողջ երկրում գրանցվել է վարակման 409 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել1846 մարդ, մահացել՝ 150-ը: Գրանցվել է ևս 620 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով: