Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը հորդորում է

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, այս կապակցությամբ հայտնել է, որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ բուժօգնության չի դիմել, չի հոսպիտալացվել եւ առավել ևս չի մեկուսացվել։

Նախարարությունը հորդորում է խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: