Search
Close this search box.

Վենետիկում փակ են բոլոր դպրոցները

Իտալիայի Վենետոյի շրջանի բոլոր դպրոցները փակվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը: Դպրոցները փակ կլինեն մինչև 2020 թվականի մարտի 1-ը:

Վենետոյի մարզպետն իր ափսոսանքն է հայտնել պատճառված անհարմարության կապակցությամբ, բայց շեշտել է, որ առողջությունը ամենակարևորն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ավստրալիայի սահմանին Իտալիայից եկող գնացք է կանգնեցվել՝ երկու ուղևորի պատճառով, որոնց մոտ կորոնավիրուս են կասկածել:

Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնովիրուսով վարակվածների թիվը կազմում է մոտ 132 մարդ, ևս 3-ը մահացել են: