Search
Close this search box.

Գործարարի դին գտել են նախկին նախարարի բնակարանում

Ինքնասպանություն գործած գործարարի դին գտել են Ուկրաինայի նախկին արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի տանը: Այդ մասին հայտնում է ուկրաինական «Տեղեկատու» հրատարակությունը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, Կիևի մերձակայքում գտնվող գյուղում: Ենթադրվում է, որ գործարարը ինքնասպանություն է գործել Ուկրաինայի նախկին նախարարի տանը, որը կնոջ հետ մեկ այլ սենյակում էր:

Լրագրողները այցելել են դեպքի վայր և պարզել, որ նախկին նախարարի ընտանիքն իսկապես ապրում է այդ տանը։

Ըստ որոշ տեղեկությունների, գործարարի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել:

Այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չկա: