Search
Close this search box.

Իրանում գտնվող մեր քաղաքացիները թող կապ հաստատեն դեսպանատան հետ. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ և ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան այցելելուց։

«Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է հաղորդագրության տեքստում։