Search
Close this search box.

Տարածաշրջանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝  3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շեմախի շրջանի տարածքում` Գոբուստանի սեյսմոլոգիական կայանից 32 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07:05-ին: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 4 կմ խորության վրա: