Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսից վտանգավոր է

Ուկրաիանայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերյան իր էջում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսից վտանգավոր է:

«Ցավալի է, որ գործող իշխանությունը խորամուխ է եղել կիրառական վիրուսաբանության մեջ և ավանդաբար անխոս բաց է թողնում Պուտինի հարձակումները: Պուտինը շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը», — գրել է Պորոշենկոն:

Պորոշենկոն Պուտինին անվանել է Ուկրաինայի մեծ թշնամին, ով ցանկանում է զավթել ոչ միայն Ուկրաինայի տարածքը, այլև ուկրաինական հոգին: Ըստ նրա՝ Պուտինը կարծում է, թե ուկրաինական լեզու և ազգություն չպետք է լինի, իսկ ուղղափառ եկեղեցին պետք է լինի միայն Մոսկվայի պատրիարքարանը: